Artsakhpress

Հասարակական

Պետական և բարեգործական միջոցներով հանրապետությունում բացվել են հինգ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

2019 թ-ին ակտիվացվել են աշխատանքները նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Պետական և բարեգործական միջոցներով հանրապետությունում բացվել են հինգ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Պետական և բարեգործական միջոցներով   հանրապետությունում   բացվել  են   հինգ  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նա նշել է, որ, մասնավորապես, պետական և բարեգործական միջոցներով 5 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Շուշիի շրջանի Հին շենի, Քարին տակի, Մարտունու շրջանի Խնուշինակի, Ճարտարի N 1, Հադրութի շրջանի Մեծ Թաղերի դպրոցներում, ընդ որում, վերջին 4-ը՝ Հայ կրթական հիմնարկության հովանավորությամբ:

«Մի շարք դպրոցներ, բարեգործական խողովակներով, համալրվել են համակարգչային տեխնիկայով և այլ գույքով: Ավելացել է «Թումոբուս» ծրագրի շահառուների թիվը՝ ներառելով Խնուշինակ, Առաջաձոր, Հադրութ համայնքների դպրոցականներին: Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ես» դրամաշնորհային ծրագիրը համանուն հասարակական կազմակերպության միջոցով՝ Մարտունու, շրջանի Հաղորտի, Մուշկապատ, Գիշի, Խնուշինակ և Սպիտակաշեն համայնքների դպրոցականների համար»,-ավելացրել է նախարարը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search