Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: