Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 28 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիգրան Պողոսյանը ծնվել է 1992 թվականին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 1999-2009 թթ. սովորել է Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։ 2010-2014 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։

Տիգրանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 26-ին, Մարտակերտի դիրքերից մեկում՝ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից ստացած մահացու վիրավորումից։

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: 2017 թ.-ի ապրիլի 26–ին Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից Հոռոմ գյուղում տեղադրվել է խաչքար՝ Տիգրանի և բոլոր հերոսների հիշատակին: 2017 թ.-ի ապրիլի 18–ին Հոռոմ գյուղի դպրոցի բակում Տիգրան Պողոսյանի հիշատակին բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների անվանական ծառուղի:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Search