Artsakhpress

Քաղաքական

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Արցախի ժողովուրդը չպետք է նախագահական ընտրություններում քվեարկի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին:

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած և վստահող ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: 
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search