Artsakhpress

Ռազմական

Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ սպայական կազմից ոմանք ազատվել են պաշտոնից, ոմանք՝ զորացրվել. Արտակ Դավթյան

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Կլինեն կադրային փոփոխություններ, որի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկություն:

Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ սպայական կազմից ոմանք ազատվել են պաշտոնից, ոմանք՝ զորացրվել. Արտակ Դավթյան

Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ սպայական կազմից ոմանք ազատվել են պաշտոնից, ոմանք՝ զորացրվել. Արտակ Դավթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը՝ մենք պարտավոր ենք կատարել»,-ասաց նա` անդրադառնալով կադրային փոփոխություններին, հայտնում է Tert.am-ը:
Խոսելով այս տարվա 13 զոհերի մասին՝ նա ասաց, որ նրանցից չորսը եղել են հիվանդությունների պատճառով, չորսը` 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, իսկ մնացածի դեպքում հարուցվել են քրեկան գործեր, որի շրջանակում էլ կտրվեն պատասխանները:
Ինչ վերաբերում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն՝ Արտակ Դավթյանն ասաց, որ կա օրենք, որի առաջ հավասար են բոլորը, իսկ մեղավորները կորոշվեն դատարանի դատավճռով: «Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում և ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ»,-ասաց նա և նշեց, որ եղել են նաև խրախուսումներ` ինքնասպանության դեպքերը կանխելու համար: Անցյալ տարվա հունիսից սկսած՝ ինքնասպանության ութ դեպք է կանխվել:
Հարցին, թե կա քրեական ենթամշակույթի դրսևորումներ բանակում՝ Արտակ Դավթյանն ասաց, որ դրա պատասխանը պետք է տրվի քրեական գործի շրջանակներում: «Ինչ-որ մենք պատկերացնում ենք, որոշ էլեմենտներ, իհարկե, բանակում կան, ինչպես հասարակության մեջ: Չի կարող հասարակության մեջ որևէ բան լինել, իսկ բանակում՝ ոչ»,-ասաց նա, և նշեց, որ այս առումով բավականին աշխատելու դաշտ ունենք:
Tert.am_ի հարցին՝ չնայած ասվում է, որ բանակում արտոնյալներ չկան, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս, Արտակ Դավթյանն ասաց. «Այո՛, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, հաշվառումներ ունենք»:
Չհաղորդելով այլ մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց, որ այնտեղ, ուր ի հայտ են ենք բացթողումներ, շրջաբերականով ողջ նկարագիրը շաբաթը մեկ անգամ, հրամանատարական կազմին ներկայացնում են դեպքի նկարագիրը և ծնող պատճառները:
Նա նաև նշեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ենթարկվում է ՀՀ պաշտպանության նախարարին և որևէ տարաձայնություններ չկան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search