Artsakhpress

Քաղաքական

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայերենով է պատասխանել Լիտվայի անկախության տոնի առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին:

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին

Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փետրվարի 17-ին Լինկևիչիուսը պատասխանը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Շնորհակալ եմ սիրելի ընկերներ: Լիտվացիները և հայերը կիսում են սերը դեպի անկախություն և ժողովրդավարություն»,- գրել է նախարարը:
Թվիթերում Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջը շնորհավորանք էր հրապարակել` նվիրված Լիտվայի անկախության տոնին. «Լիտվայի անկախության տոնի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու Լիտվայի բարեկամ ժողովրդին: Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ հարաբերությունները և ակնկալում է պահպանել ու խորացնել քաղաքական երկխոսությունը` հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- նշված էր հայտարարությունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search