Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Վլադիմիր Նարինյանը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր, սակայն ընտանիքը հետագայում տեղափոխվել էր Արցախ՝ Մարտունի քաղաք, մշտական բնակության համար։

Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցողներից մեկն է եղել, որդիներին դաստիարակել արժանապատվորեն պահել հայրենի սահմանները։ 2003-2013թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

2014 թ. ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում՝ որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Վլադիմիրը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։

2016 թ. ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին Գոռ Կիրակոսյանը վերջին անգամ իր զինակիցներին սնունդ էր շտապում հասցնել, հակառակորդու իրականացրած սադրանքի արդյունքում Գոռը մարտական դիրքեր հասնելուն պես սնունդը դատարկելու ժամանակ զոհվել է ծառայակցի Վլադիմիր Նարինյանի հետ՝ հակառակորդի արկակոծման հետևանքով։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search