Artsakhpress

Քաղաքական

Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի օգտագործման քայլերը

 Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։

Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի օգտագործման քայլերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորել քաղաքական երկխոսության, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ 
Զրուցակիցներն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։
«Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային
կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search