Artsakhpress

Սփյուռք

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավազյանը գրել է, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել, փոխանցում է ermenihaber-ը:
Ավազյանը նաև նշել է, որ  վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է,  և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:
Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար:
«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»: 
Հիշեցնենք, որ սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չի: 2019-ի հոկտեմբերին Ավազյանը կալանավորվել էր իր տանը կատարված խուզարկությունից հետո։ Նրան կանչել էին հարցաքննության, որպեսզի ցուցմունք տար «ահաբեկիչների» հետ իր ենթադրյալ կապի մասին։
Ավազյանը հայտնել էր, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, և ինքը իր թվիթների հետ կապված բացատրություններ կտա։
Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։
Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 135.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 193.000-ը: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search