Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում գյուղացիներն շուտով կարող են ապահովագրել ցորենը, գարին, խնձորն ու դեղձը

Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը:

Հայաստանում գյուղացիներն շուտով կարող են ապահովագրել ցորենը, գարին, խնձորն ու դեղձը

Հայաստանում գյուղացիներն շուտով կարող են ապահովագրել ցորենը, գարին, խնձորն ու դեղձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում նշեց Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը:
«Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք: Կներկայացնենք նաև պայմանները, այն է՝ ապահովագրական վճարը, ապահովագրական ծածկույթը և այլն»,-ասաց Նարեկ Հովակիմյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում այս մշակաբույսերի ապահովագրությունն ունենալու է այն նույն տրամաբանությունը, ինչն առկա է ներկայում խաղողի և ծիրանի համար վաճառվող ապահովագրական փաթեթներում: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրով վաճառքի հանված առաջին փաթեթները վերաբերում են հենց խաղողին ու ծիրանին: Այս ուղղություններով գործընթացն ակտիվ փուլում է: Նշված մշակաբույսերի ցրտահարության ռիսկի համար ապահովագրության վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա փետրվարի 15-ը: Կարկուտի և հրդեհի ռիսկի համար վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել մինչև մարտի 25-ը:
«Մենք այս ընթացքում գյուղացիական տնտեսությունների շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք կատարել: Ներկայացրել եք ապահովագրական գործընթացի հնարավորությունները: Ասեմ, որ հետաքրքրությունը մեծ է, շարժ նկատվում է, վաճառքի տվյալներն ամեն օր փոխվում են, թեպետ, մենք սպասում ենք, որ ավելի ակտիվ պետք է լինեին»,-ասաց Նարեկ Հովակիմյանն՝ ընդգծելով, որ ծրագրի հաջողությունը կախված է հենց գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցությունից: Մարզային այցերի ընթացքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են ինչպես ծրագրի պայմաններով, մշակաբույսերի տեսակների ավելացմամբ, այնպես էլ վնասի փոխհատուցմամբ: Նարեկ Հովակիմյանն ընդգծեց՝ պետությունն ամեն ինչ անում է, որ պայմանագրերը լինեն մաքսիմալ հասանելի, իսկ փոխհատուցումը՝ մաքսիմալ շոշափելի:
Նշված մշակաբույսերի ապահովագրական փաթեթը մի շարք հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, ապահովագրության փաստացի գումարի 50 տոկոսի չափով տալիս է պետությունը: Վնասի դեպքում ապահովագրական ընկերությունը, օրինակ, ցրտահարման պարագայում  փոխհատուցում է 60 տոկոսի չափով: Նարեկ Հովակիմյանը ներկայացրեց հետևյալ օրինակը:
«Ենթադրենք այգին գտնվում է երրորդ ռիսկային գոտում, գյուղացին ձեռք է բերել ամենաբարձր ապահովագրական ծածկույթի 1 մլն 800 հազար դրամի պայմանագիր: Խաղողի մեկ հեկտարի համար պետք է վճարի 42 հազար 300 դրամ, մյուս 42 հազար 300 դրամը կվճարի իր փոխարեն պետությունը: Այսինքն՝ իրականում պայմանագրի արժեքը 84 հազար 600 դրամ է, որի կեսը սուբսիդավորում է պետությունը: Եվ եթե տեղի ունենա դեպք և այգին 70 տոկոսով վնաս կրի, ապա գյուղացուն կփոխհատուցվի 1 մլն 80 հազար դրամ: 1 մլն 800 հազար դրամի 70 տոկոսը դառնում է 1 մլն 200 հազար դրամ, դրանից հանում ենք 10 տոկոս չփոխհատուցվող գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ 1 հա խաղողի այգու համար, վճարելով 42 հազար 300 դրամ, վնասի դեպքում գյուղացին կստանա 1 մլն 80 հազար դրամ փոխհատուցում»,-ասաց նա: Նարեկ Հովակիմյանը նշեց, որ եթե գյուղացիական տնտեսության ներկայացուցիչը ձեռք չբերեց ապահովագրությունը, ապա վնասի դեպքում ֆինանսական կորուստները կրելու է ինքը:
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից գյուղատնտեսության ապահովագրության ընթացիկ կառավարումն իրականացնելու համար, դրանց մեջ է մտնում պրոդուկտների մշակումը, սուբսիդավորման հայտի ստուգումը, վնասի գնահատման համակարգի ստեղծումը, վնասը գնահատողների լիցենզավորումը, ինֆորմացիոն բազայի կազմումը, կրկնակի բողոքների ստուգումը, վերապահովագրությունը և այլն:  Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ապահովագրության ծրագիրն իրականություն է դարձել KFW՝ Գերմանական զարգացման բանկի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության շնորհիվ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search