Artsakhpress

Մշակույթ

Արցախի պետական երգչախմբին նոր դաշնամուր են նվիրել

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանի անձնական միջոցներով ՝ Արցախի պետական երգչախմբին է նվիրաբերվել նոր դաշնամուր:

Արցախի պետական երգչախմբին նոր դաշնամուր են նվիրել

Արցախի  պետական երգչախմբին   նոր   դաշնամուր են նվիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանն ասել է, որ իրենք երկար էին սպասում այս պահին:

Նրա խոսքով՝ նոր դաշնամուր ունենալու անհրաժեշտությունը շատ կարևոր էր ու առաջնահերթ: «Մենք ունեինք դաշնամուր, սակայն այն գտնվում էր շատ վատ վիճակում, վերանորոգման կարիք ուներ: Նոր երաժշտական գործիքը մեր աշխատանքին նոր որակ կհաղորդի»,- տեղեկացրել է Ն. Գրիգորյանը՝ իր և երգչախմբի ողջ կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն հայտնելով «Արարիչ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Կ. Սարգսյանն էլ իր հերթին բարձր է գնահատել Արցախի պետական երգչախմբի կատարած աշխատանքը և նշել, որ հիմնադրամն այսուհետ ևս կշարունակի իրականացնել արվեստի զարգացմանը միտված բարեգործական ծրագրեր:

«Ինքս կապված եմ երաժշտության հետ, սիրով և ըմբռնումով եմ մոտենում մշակութային ոլորտի ցանկացած ծրագրի իրականացմանը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պահպանել ու պաշտպանել է մեր ազգային գործիքները: Հայկական մշակույթն առաջին հերթին մեր ինքնության պահպանման խարիսխն է և մեր ազգային ոգու արժանապատվությունը»,- մասնավորապես ասել է Կ. Սարգսյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search