Artsakhpress

Սփյուռք

Խաչատրյան քույրերի գործով նշանակվել են լրացուցիչ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ

ՌԴ Քննչական կոմիտեն հետեւել է Գլխավոր դատախազության ցուցումներին եւ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի համար նշանակել  նոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ։

Խաչատրյան քույրերի գործով նշանակվել են լրացուցիչ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ

Խաչատրյան քույրերի գործով նշանակվել են լրացուցիչ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
«Քրեական գործը վերադարձնելով Քննչական կոմիտե՝ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշման մեջ նշել է, որ քննությունը ճիշտ չի որակել աղջիկների արարքը, իսկ ճիշտ որակումը անհրաժեշտ պաշտպանությունն է։ Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել է Խաչատրյան քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան պաշտոնից հեռանալուց առաջ մերժել է բավարարել բողոքը գործը ՔԿ-ին վերադարձնելու մասին՝ համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, եւ օբյեկտիվության համար կարգադրել է կատարել լրացուցիչ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ մեղադրյալների հանդեպ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում նրանք, որոնք ստացվել են նախնական փորձաքննությունների անցկացումից հետո»,- ասել է փաստաբանը։
Ինչպես նշել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, քրեական գործը վերադարձելու բողոքը ստորագրել է քննիչը, այն արժանացել է ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հավանությանը։ «Քննության առջեւ փորձաքննության անցկացման ժամանակ կանգնած հարցերից մեկը կարող է լինել այն, թե արդյոք սոցցանցերում գրագրությունը քույրերի միջեւ կարող է հերքել նախորդ նման հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը»,- պարզաբանել է իրավաբանը։
Ավելի վաղ քույրերի փաստաբանները տեղեկացրել էին, որ Գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է ՌԴ Քննչական կոմիտեին վերաորակավորել Խաչատրյանների սպանության մեղադրանքը անհրաժեշտ պաշտպանությամբ (ՌԴ ՔՕ հոդված 37), «ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման»։ Ինչպես նշել է գլխավոր դատախազի տեղակալը, քննությունը, ընդունելով հոր կողմից պարբերական բռնության փաստերը, որոնք վտանգավոր են եղել կյանքի եւ առողջության համար, հաշվի չի առել դրա ազդեցությունը քույրերի մոտ ոտնձգության վերջնական նպատակի ձեւավորման վրա, մեկնաբանել էր պաշտպաններից մեկը Գլխավոր դատախազության եզրակացությունները։ «2020 թվականի հունվարի 27-29-ը քննիչները նորից հարցաքննել են քույրերին, ինչից հետո նշանակվել են լրացուցիչ փորձաքննություններ»,- տեղեկացրել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search