«Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, իմ տվյալներով՝ Արցախում գործընթացը կասեցված է:
«Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին` պատասխանելով լրագրողների կողմից բարձրացված հարցին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ ընկերության գործընթացը դադարեցվել է դեռևս համակարգի գործունեությունն սկսվելուց մեկ ամիս անց: