Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության 124 կարգապահ հարկ վճարողների տրամադրվել են «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր. նախարար

2019 թվականի ընթացքում շարունակական աշխատանքներ ենք իրականացրել հարկային մարմնի ու հարկ վճարողների փոխհարաբերությունների կատարելագործման և հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման ուղղությամբ:

Հանրապետության 124 կարգապահ հարկ վճարողների տրամադրվել են «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր. նախարար

Հանրապետության    124   կարգապահ հարկ վճարողների տրամադրվել են  «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
 
Նա   տեղեկացրել է, որ   հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միօրինակությունն ու միասնականությունն ապահովելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով հաստատվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը և մատուցվող ծառայությունների տեսակները, իրականացման ժամկետներն ու տրամադրման ձևերը:
«Պարբերաբար կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ, անցկացվել ուսուցողական սեմինարներ: Մասնավորապես, 2019 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում, Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտում կազմակերպվել են 14 սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են 1438 հարկ վճարողներ:   Տարվա ընթացքում նոր ստեղծված 118 հարկ վճարողների մոտ կատարվել են այցելություններ և տեղում պարզաբանվել օրենսդրական դրույթները:  Հանրային իրազեկման աշխատանքներ են իրականացվել նաև նախարարության պաշտոնական կայքէջերի, թեժ գծի, սկայպ հեռաձայնային ծառայության միջոցով: Փոխվստահության հիմքով՝ հարկ վճարող-հարկային մարմին հարաբերման դաշտի բարելավման նպատակով, ընտրվել և գործարկվել են երկխոսության նոր միջոցներ: Այս առումով հատկապես կարևորվում է «e-taxpayer» բջջային հավելվածի գործարկումը, որը թույլ է տալիս ծանոթանալ հարկային օրենսդրական և ենթաօրենսդրական նորություններին, ստանալ ծանուցումներ հարկային մարմին հանձնված հաշվետվությունների, վճարած հարկերի, ստացված հարկային հաշիվների և հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների գործարքների վերաբերյալ: Բջջային հավելվածի միջոցով նաև հնարավոր է ուղարկել դիմումներ` գործունեության սկսման, դադարեցման, պարտավորությունների առկայության վերաբերյալ, ինչպես նաև հարկային օրենսդրության այս կամ այն հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով»,-մանրամասնել է  Ա. Հարությունյանը:
Նա  հավելել  է, որ   հարկերի ինքնուրույն հաշվարկման ու վճարման մշակույթն ամրապնդելու նպատակով 124 կարգապահ հարկ վճարողների տրամադրվել են «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search