Artsakhpress

Մշակույթ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է այն 12 մասնակիցներին, ովքեր հնարավորություն կստանան նախագծի շրջանակներում պայքարել 2020 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար:

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից:
Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել): Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին եւ ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձեւաչափին, ժանրային եւ կերպարային բազմազանությունը։ Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։
Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները՝ Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ:
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Search