Artsakhpress

Հասարակական

Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից ու արժանապատիվ ծառայությունից. ՄԻՊ

Առանց հայրենյաց պաշտպանների շարունակական նվիրման՝ մենք հնարավորություն չէինք ունենա այժմ մտածել պետության ներսում մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մասին:

Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից ու արժանապատիվ ծառայությունից. ՄԻՊ

Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից ու արժանապատիվ ծառայությունից. ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով Ապրիլյան պատերազմի հերոսներ Մարատ Պետրոսյանի, Գևորգ Մանուկյանի և Նարեկ Մալխասյանի հետ լուսանկար:
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է Հայոց բանակի դերը մեր ժողովրդի ոչ միայն անվտանգության, այլև արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Առանց հայրենյաց պաշտպանների շարունակական նվիրման՝ մենք հնարավորություն չէինք ունենա այժմ մտածել պետության ներսում մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մասին:
Մյուս կողմից, քանի որ զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, դրանում ևս պետք է երաշխավորված լինեն մարդու հիմնարար իրավունքները: Դա Հայոց բանակի մարտունակության գլխավոր երաշխիքներից է՝ պատշաճ պատրաստականության ու սպառազինության հետ միասին: Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից ու արժանապատիվ ծառայությունից: Ուստի, իմ մշտական ուշադրության ներքո է գտնվում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը:
Երախտապարտ եմ բոլորին, ովքեր անգամ ամենափոքր ներդրումն ունեն Հայոց բանակի ձևավորման ու կայացման և հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործում առ այսօր և հավետ»,- գրել է Բեգլարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search