Artsakhpress

Ռազմական

Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան

Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են:

Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան

Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Սու 30»-ի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:
Նախարարը կարևորեց բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին: Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:
«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search