Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ի հետ հաստատվել է ամուր երկխոսություն. Զ.Մնացականյանն ընդունել է Քանզասի ազգային գվարդիայի հրամանատարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Քանզաս նահանգի ազգային գվարդիայի համհարզ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

ԱՄՆ-ի հետ հաստատվել է ամուր երկխոսություն. Զ.Մնացականյանն ընդունել է Քանզասի ազգային գվարդիայի հրամանատարին

ԱՄՆ-ի հետ հաստատվել է ամուր երկխոսություն. Զ.Մնացականյանն ընդունել է Քանզասի ազգային գվարդիայի հրամանատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով այդ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Որպես երկկողմ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշել են ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից Քանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում՝ խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search