Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց կոնսուլտացիայի աշխատանքներին՝ հղիների պարտադիր հետազոտման և վաղ հաշվառման ուղղությամբ, ինչպես նաև նեոնատալ բաժանմունքի գործունեությանը:
«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ նշելով, որ 2019 թվականին հանրապետության բուժհիմնարկներում ծնվել է 1994 երեխա, որից 1698-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում:
Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված են արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ։
«Հայաստանի Հանրապետության համապատասխան բժշկական կենտրոնի հետ պայմանավորվածության համաձայն նախատեսվել է տարեկան 15 զույգի արտամարմնային բեղմնավորման (ЭКО) կազմակերպում՝ մասնակի վճարովի հիմունքներով։ 2019 թվականին արտամարմնային բեղմնավորման է ուղարկվել 8 զույգ։ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1048-Ն որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգի ու շահառուներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր դրույթներ, որոնցից կօգտվեն նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները»,- ավելացրել է Ա. Բաղրյանը։