Artsakhpress

Հասարակական

Հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6840 վիրահատություն. Արայիկ Բաղրյան

2019 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 511 հազար ամբուլատոր հաճախում՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 510 հազարի դիմաց:

Հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6840 վիրահատություն. Արայիկ Բաղրյան

Հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6840 վիրահատություն. Արայիկ  Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   այս  մասին     այսօր՝  հունվարի  24-ին  կայացած    մամլո  ասուլիսի   ժամանակ  ասել է  ԱՀ  առողջապահության  նախարար   Արայիկ  Բաղրյանը՝  նշելով, որ  հիվանդանոցային բուժօգնություն է ստացել ավելի քան 20.000 մարդ, 2018 թվականի՝  19.200-ի դիմաց:
 
Նրա  խոսքով՝  բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2019 թվականին  կատարվել են  285  հազար  610 լաբորատոր-գործիքային և  38  հազար  597 դժվարամատչելի    հետազոտություններ,  դրանք  2018 թվականին կազմել են  համապատասխանաբար 295   հազար  209  և 32  հազար  219 հետազոտություն:
 
«Հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականցվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝  թոքային ախտահարումների բացահայտման նպատակով 19.638   ֆլյուորոգրաֆիկ,  արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման նպատակով 583  հիստոլոգիական,  կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման նպատակով՝  2304  մամոգրաֆիկ,  ոսկրանյութի խտությունը որոշելու համար՝  739 դենսիտոմետրիկ, 38 597՝  դժվարամատչելի հետազոտություններ,  համակարգչային շերտագրիչի միջոցով  ստուգվել  է  3127 անձ,   մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով՝     1318  անձ,  կատարվել  է   355
կորոնարոգրաֆիա  և 226  ստենտավորում:  Հաշվետու տարում հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6840 վիրահատություն, որից ստացիոնար՝ 5240 և ամբուլատոր՝ 1600»,-ավելացրել    է  նախարարը։  
 
 
 
Նա   ասել  է  նաև, որ  ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվել է բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը: Իրականացվել են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին: Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով  «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում»  ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 403 գյուղական այց, որի արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:
 Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search