Artsakhpress

Հասարակական

2019 թ.-ին Արցախում գրանցվել է 207 ամուսնալուծություն

2019 թվականին կատարվել է թվով 207 (204) ամուսնալուծության ակտային գրանցում, որոնցից 95-ը` համատեղ դիմումի հիման վրա, 110-ը` դատարանի վճռի հիման վրա և 2-ը՝ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա:

2019 թ.-ին Արցախում գրանցվել է 207 ամուսնալուծություն

2019 թ.-ին Արցախում գրանցվել է 207 ամուսնալուծություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 35: «Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 127 զույգ ունի անչափահաս երեխա: Կատարվել է Արցախի քաղաքացիների թվով 6 (4) որդեգրման ակտի գրանցում՝դատարանի վճռի հիման վրա: Կատարված ակտային գրանցումներից 113-ը(158) վերաբերում է հայրության հաստատմանը, 39-ը (39) անվան, հայրանվան, ազգանվան փոխմանը, 89-ը (107) ուղղմանը և 20-ը(25) ակտային գրանցումների վերականգնմանը»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Search