Artsakhpress

Հասարակական

ԱՀ ՄԻՊ-ի միջնորդությամբ կառավարության և հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի միջև երկխոսություն է կայացել

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև, ով երեկ հացադուլ է սկսել Շահումյանի (Քարվաճառի) շրջանի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների դադարեցման ու ընդհանրապես ՀԷԿ-երի հանդեպ վերահսկողության բարձրացման պահանջներով:

ԱՀ ՄԻՊ-ի միջնորդությամբ կառավարության և հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի միջև երկխոսություն է կայացել

ԱՀ ՄԻՊ-ի միջնորդությամբ կառավարության և հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի միջև երկխոսություն է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կառավարությունից ինձ հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության: Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա.Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը: Նաև առողջապահության նախարարությանը տեղեկացրել եմ Ա.Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:
Հ.Գ. Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ»,- գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search