Artsakhpress

Մշակույթ

Արցախն ակտիվորեն մասնակցել է միջազգային մրցույթ-փառատոններին. նախարար

Անցած տարվա ողջ ընթացքում ժամանակաշրջանում ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժինն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տվել ազգային մշակույթի պահպանմանը, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության ուժեղացմանը, գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, հասարակության սոցիալական և տարիքային բոլոր խմբերի գեղագիտական պահանջմունքների զարգացմանը, մշակույթի բնագավառի մանկավարժական կադրերի վերապատրաստմանն ու վերաորակավորմանը, տաղանդավոր երեխաների կրթության, ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովմանը:

Արցախն ակտիվորեն մասնակցել է միջազգային մրցույթ-փառատոններին. նախարար

Արցախն  ակտիվորեն  մասնակցել   է   միջազգային     մրցույթ-փառատոններին.  նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության, հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բաժնի կողմից վերահսկվել է նախարարության ընդունած հրամանների, որոշումների և հրահանգչական փաստաթղթերի գործառնության իրագործումը համակարգի հիմնարկներում:

«Ուսումնասիրվել, քննարկվել և տրվել են պատասխաններ ստացված գրություններին և դիմում-բողոքներին: ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցներ են ուղարկվել երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնի, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 10-րդ մրցույթի կանոնակարգերը: Հաշվետու ժամանակահատվածում բաժինը համապատասխան աշխատանքներ է տարել ՀՀ և արտերկրի հետ մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրով կազմակերպվել է ԱՀ մշակույթի ոլորտի ուսումնական հաստատությունների սովորողների գիտաճանաչողական այցը Երևան և Ծաղկաձոր քաղաքներ: Ապահովվել է Հադրութի շրջանի Տողի արվեստի դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությունը «Արտ մյուզիք» արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 2 ուսանողների մասնակցությունը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արցախցի ուսանողուհի Աննա Խաչատրյանի մասնակցությունը Իսպանիայի Լորետ Դե Մար քաղաքում կայացած երաժշտական մրցույթ-փառատոնին, «Արցախի մշակույթի օրերը Լիբանանում» ծրագրի շրջանակներում տաղանդավոր երգիչ Արթուր Խաչենցի մասնակցությունը Լիբանանի մի շարք քաղաքներում կայացած միջոցառումներին, կիթառահար Արարատ Գրիգորյանի մասնակցությունը Երևանում կայացած վերապատրաստման դասընթացներին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանող Գևորգ Պետրոսյանի մասնակցությունն Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած «Լուիջի Զանուչոլի» երիտասարդ երաժիշտների 17-րդ միջազգային մրցույթին, Արցախի պարի պետական համույթի մասնակցությունը համահայկական 7-րդ ամառային խաղերի փակման արարողությանը, «Տնջրե» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությունը ՀՀ Երևան քաղաքում կայացած «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին, կազմակերպվել են, ժողովրդական ստեղծագործական համառուսական 27-րդ փառատոնի շրջանակներում «Դիզակի գույները» սիմպոզիումի մասնակիցների ցուցահանդեսը Չուվաշիայում, Արցախի պարի պետական համույթի հյուրախաղերը ՀՀ մարզերում:

Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպվել են երգեցողության վարպետության դասեր՝ ՀՀ-ից հրավիրված մասնագետ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանի կողմից, ինչպես նաև Արցախի պարի պետական համույթի ստեղծման 20-ամյակին նվիրված երեկո, որին ՀՀ-ից հրավիրվել է «Բերդ» պարային համույթը»,- մասնավորապես ասել է Լ. Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ բաժինն իր աշխատանքներում մեծ կարևորություն է տվել շնորհալի և տաղանդավոր երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական կարողությունների և հմտությունների զարգացմանը, մասնագիտական ինքնադրսևորման համար արդյունավետ միջավայրի ստեղծմանը: «Արցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպվել էարվեստի «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին 15 անվանակարգերում մասնակցել են 120 սաներ: Նախաձեռնվել է նաև Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան և Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցների համատեղ համերգը մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում:

Նախարարը նշել է, որ բաժնի կողմից պարբերաբար համապատասխան աշխատանքներ են տարվել ոլորտի կադրերին մեթոդական օգնություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ հայտարարելով, որ «Արցախ» ազգային նվագարանների նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search