Artsakhpress

Հասարակական

18 մեդալ` մեկ միջազգային օլիմպիադայից. հայ աշակերտներն Ալմաթիից հաղթանակով են վերադարձել

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները լուրջ արդյունքներով` 18 մեդալով են վերադարձել Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայից:

18 մեդալ` մեկ միջազգային օլիմպիադայից. հայ աշակերտներն Ալմաթիից հաղթանակով են վերադարձել

18 մեդալ` մեկ միջազգային օլիմպիադայից. հայ աշակերտներն Ալմաթիից հաղթանակով են վերադարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մեր դպրոցը երբեք դատարկաձեռն չի վերադարձել միջազգային օլիմպիադաներից: 2005 թվականից այսօր 7 ոսկի ունենք, 36 արծաթ: Ասեմ, որ այս անգամ ներկայացված պետությունների մեջ թիմային պայքարում մեր դպրոցը 4-րդն էր»,–այսօր կայացած ասուլիսին ասաց Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանը ներկայացված էր 26 աշակերտով. 10–ը «Քվանտից» , 16–ը` ֆիզիկամաթեմատիկական դպրոցից, փոխանցում է Armeniasputnik.am-ը:
Օլիմպիադային մասնակցել է 16 երկիր՝ հետխորհրդային և եվրոպական պետություններ: Ընդհանուր առմամբ 600 մասնակից է եղել:
«Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանը նշեց, որ օլիմպիադան կազմակերպվել է  երեք առարկայից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա»:
«Առանձին առարկաների գծով մրցույթը բաղկացած էր երկուական փուլից: Բավական բարդ առաջադրանքներ էին: Մեր աշակերտների մեծ մասը կարողացավ խնդիրների զգալի հատվածը լուծել և արժանանալ մեդալների: Տարածաշրջանային երկրների համեմատ մենք առաջնային դիրքերում ենք»,-ասաց Էդգար Վարդանյանը:
Նշենք, որ Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան անցկացվել է 2020 թ. հունվարի 8-14-ը: Առաջիկայում ևս մեր աշակերտները կմասնակցեն միջազգային օլիմպիադաներին: Նրանք նպատակ ունեն վերադառնալ նոր ձեռքբերումներով ու նվաճումներով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search