ԱրՊՀ-ում մեկնարկել է միջազգային դատախաղի տարածաշրջանային փուլը
Արցախի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փուլը:
ԱրՊՀ-ում մեկնարկել է միջազգային դատախաղի տարածաշրջանային փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրավաբան Լուիզա Ներսեսյանն ասել է, որ Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված դատախաղին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողներն անգլերեն լեզվով դատավիճել են ազգային սահմանները հատող իրավական, էկոլոգիական խնդիրների շուրջ:
«Մրցույթին մասնակցել են Երևանի պետական, Հայ- ռուսական (սլավոնական) և Արցախի պետական համալսարանների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է երեք ուսանող: Տարածաշրջանային փուլը կկայանա հունվարի 20-22-ը, որի հաղթող թիմը կմասնակցի ապրիլի 2-ից 4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք եզրափակիչ փուլին: Բացի դրանից, եզրափակիչ փուլին կմասնակցի նաև կազմակերպիչ թիմը»,- նշել է Լ. Ներսեսյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային փուլի եզրափակիչ խաղում կմրցեն Երևանի պետական և Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը: Այն տեղի կունենա վաղը՝ ժամը 10:00-ին, Գերագույն դատարանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: