Artsakhpress

Հասարակական

ԿԸՀ-ում մեկնարկել է դիտորդների և ԶԼՄ-երի հավատարմագրման գործընթացը

Այսօրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկում է ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի ընթացիկ տարվա մարտի 31-ին կայանալիք հերթական ընտրություններին դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:

ԿԸՀ-ում մեկնարկել է դիտորդների և ԶԼՄ-երի հավատարմագրման գործընթացը

ԿԸՀ-ում մեկնարկել է դիտորդների և ԶԼՄ-երի հավատարմագրման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝այս մասին այսօր կայացած ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նրա խոսքով՝ տեղական դիտորդների հավատարմագրումը կիրականացվի մինչև մարտի 21-ը, իսկ միջազգային դիտորդների համար ժամկետը ներառում է ընդհուպ մինչև ընտրությունների օրը: ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդներն ունենալու են համապատասխան նմուշի վկայականներ, որը հնարավորություն և իրավունք է տալու նրանց մասնակցելու ընտրական գրեթե բոլոր գործընթացներին:
Ինչ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնող անձանց, ապա Ս. Արզումանյանը նշել է, որ հավատարմագրման գործընթացը կտևի մինչև մարտի 16-ը: Նախկինում ԿԸՀ-ն լրագրողներին հավատարմագրում էր 1 տարով, որպեսզի նրանք իրավունք ունենան իրականացնելու ընտրական գործընթացների լուսաբանում: Ներկայումս օրենսդիր մարմնի կողմից գործառույթը կոնկրետացվել է, և այդ պահանջը վերաբերում է հենց ընտրությունների քվեարկության օրվան:
Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ այսօրվանից ԿԸՀ պաշտոնական կայքէջում կլինի առանձին բլոգ, որտեղ կտեղադրվեն համապետական ընտրություններին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը: Ընտրություններից առնվազն 1 շաբաթ առաջ էլ կգործի մամուլի կենտրոնը, որի տեղակայման վայրի և այլ տեղեկատվության մասին կհրապարակվի նախօրոք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search