Artsakhpress

Տնտեսական

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոսի աճ Է արձանագրել. ՄԱԿ

 Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել Է 1,5 միլիարդի նշագծին:

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոսի աճ Է արձանագրել. ՄԱԿ

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոսի աճ Է արձանագրել. ՄԱԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):
Նրա տեղեկատվության համաձայն, այս ցուցանիշը 4 տոկոսով բարձր Է 2018 թվականին գրանցված թվից, երբ ճանապարհորդների թիվը, որոնք ուղեւորվել են այլ երկրներ, կազմել Է 1,4 միլիարդ: Ինչպես նշել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ում, սպասվում Է, որ աճի միտումը կպահպանվի ընթացիկ տարում եւ կկազմի մոտավորապես 3-4 տոկոս: Կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «անորոշության եւ անկայունության այս ժամանակներում զբոսաշրջությունը մնում Է տնտեսության հուսալի հատվածը»:
Անցյալ տարի Եվրոպա տուրիստական ժամանումների թիվն ավելացել Է 4 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջության մակարդակը 5 տոկոսով աճել Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ 4 տոկոսով՝ Աֆրիկայում: Ամերիկայում այս ցուցանիշն ավելացել Է 2 տոկոսով: Բացի այդ, 8 տոկոս աճ Է գրանցվել Մերձավոր Արեւելքում: ՄԱԿ-ի ԶՀԿ-ն այս արդյունքները հրապարակել Է Մադրիդում աշխարհի խոշորագույն տուրիստական տոնավաճառներից մեկի՝ ՖԻՏՈւՐ-ի բացումից երկու օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search