2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը:
Այսօր Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 13-րդ տարելիցն է, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
ՀԻշեցնենք, որ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Ստամբուլի տարբեր վայրերում կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ: «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Դինքի հիշատակին նվիրված համերգով։
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Թուրքիայից բացի հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայական եկեղեցի)։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: