Artsakhpress

Քաղաքական

«Պետք է ցեղասպանության մասին օրենք ընդունել». Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյան (տեսանյութ)

30 տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ արտաքսվել են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որպեսզի Բաքուն դառնա մաքուր ադրբեջանական քաղաք:

«Պետք է ցեղասպանության մասին օրենք ընդունել». Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյան (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:
«Եթե մինչ այդ Բաքվում 300 հազար ռուս էր ապրում, ապա հիմա մնացել է 50-60 հազար, այն էլ ծերեր: Հայեր Բաքվում չկան: Ադրբեջանը վեր է ածվել մոնոէթնիկ երկրի, որտեղ բնակչության ավելի քան 90 տոկոսն ադրբեջանցիներ են»,-ասաց Արթուր Թովմասյանը:
Նա նաեւ հավելեց. «Կարծում եմ, որ Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգի հարց պետք է դարձնել 1905-1992 թվականներինԱրեւելյան Ադրկովկասի հայության ցեղասպանության մասին օրենք ընդունելու հարցը»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search