Աշոտ Ղուլյանի գլխավորած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Երևան՝ մասնակցելու հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կայանալիք համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին։