Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը:

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նույն վայրում է եղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովը, փոխանցում է tert.am-ը:
Նրան դուր չի եկել հայկական երաժշտությունը և նա սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը: Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտների հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search