Artsakhpress

Սպորտ

Պաշտոնական. 2020 թվականի հուլիսից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում:

Պաշտոնական. 2020 թվականի հուլիսից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

Պաշտոնական. 2020 թվականի հուլիսից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝  «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից, փոխանցում է armsport-ը:
Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:
Հիշեցնենք` այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
Վերջերս նման օրենք ընդունվեց նաև Ղազախստանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search