Artsakhpress

Հարցազրույց

Բելգիայում ապրող հայերի համար Արցախն առաջնահերթություն է. Նիկոլա Դավիդյան

Բելգիայի հայկական կոմիտեի առաքելության և Արցախի հետ համագործակցության մասին՝ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է կառույցի ղեկավար Նիկոլա Դավիդյանի հետ:

Բելգիայում ապրող հայերի համար Արցախն առաջնահերթություն է. Նիկոլա Դավիդյան

Բելգիայում  ապրող  հայերի  համար  Արցախն   առաջնահերթություն է. Նիկոլա  Դավիդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Պրն Նիկոլա Դավիդյան, Բելգիայի հայկական կոմիտեն ո՞ր թվականից է սկսել իր աշխատանքները, ո՞րն է հիմնական առաքելությունը և հիմնականում ի՞նչ բնույթի գործունեություն է ծավալում:

-Բելգիայի հայկական կոմիտեն ստեղծվել է 1922 թվականին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների կողմից: Նրանց առաքելությունը Բելգիայում հայերին ներկայացնելն է, պահպանելը նրանց ինքնությունը, մշակույթը: Համայնքը ընտրում է ասամբլեա, որն իր հերթին ընտրում է համայնքի նախագահին և անդամներին: Պետք է նշել, որ համայնքային այս հաստատությունները չեն փոխարինում միավորումներին (ասոցիացիաներ), կուսակցություններին կամ եկեղեցուն: Դա լոկ կենտրոնական կազմակերպություն է, որն իր շուրջն է հավաքում բոլորին: Նոր կոմիտեն ստեղծվել է 2019 թվականի փետրվարին: Համայնքը բազմազան գործունեություն է ծավալում:

Մենք շատ հարցերում նախաձեռնողականություն ենք ցուցաբերում. այդպիսի դրսևորում կարելի է համարել 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող միջոցառումները, համահայկական ասոցիացիաների հանդիպումը երկրում և այլն:

Բացի դրանից, համայնքային հաստատությունները Բրյուսելում կարողանում են իրականացնել մշակութային մի շարք միջոցառումներ և կրթական ծրագրեր: Օրինակ՝ ներկայումս մենք կազմակերպում ենք կոչում Բելգիայի ֆրանսախոս դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին պատմող դասընթացներ:

-Բելգիայի հայկական կոմիտեն քանի՞ անդամ ունի. միայն հայե՞ ր են, թե՞ նաև օտարազգիներ:

-Կոմիտեն բաղկացած է 12 անդամից, բոլորն էլ հայեր են: Կոմիտեն ներառում է Բելգիայում ապրող բոլոր այն հայ ընտանիքները՝ ովքեր ունեն հայկական ծագում:

-Բելգիայում որքա՞ն հայ է ապրում: Հիմնականում ինչպիսի՞ գործունեություն են ծավալում և ի՞ նչ խնդիրներ ունեն:

- Բելգիայում ապրում է մոտ 30 հազար հայ: Նրանք տեղափոխվել են Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից և այլ վայրերից: Կան ասոցիացիաներ Օստենդենում, Արևմտյան ափում, Լիեժում, Գերմանիայի մերձակայքում, Արևելքում, Նամուռում, Անտվերպենում և այլուր: Համալսարանում կան նաև հայ երիտասրդ մասնագետների ասոցիացաներ, եկեղեցական (կաթոլիկ և բողոքական), քաղաքական կուսակցություններ, որոնք անգնահատելի աշխատանք են կատարում հայապահպանության գործում: Նրանք հիմնականում կազմակերպում են դասընթացներ տեղաբնակ հայ երեխաների համար, դասավանդում հայոց լեզու, ապահովում մշակութային կյանքը՝ ուսուցանելով երգ, պար և այլն, ինչպես նաև նախաձեռնում սոցիալական բնույթի միջոցառումներ, հիշատակության օրեր, ճաշկերույթներ:

-Համագործակցու՞մ եք Արցախի հետ, և ինչքանո՞վ եք այն կարևորում:

-Բելգիայում ապրող հայերի համար Արցախն առաջնահերթություն է: Այդպես է համարում նաև մեր կոմիտեն: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ ասոցիացիաներ և անհատներ կազմակերպել են օգնություն զինվորների ընտանիքներին: Որոշները իրականացնում են տարբեր ծրագրեր Արցախում: Քաղաքական մակարդակում, այնուամենայնիվ, Հայ դատը, շոշափելի աշխատանք է իրականցնում: Կազմակերպվել է շրջանային և ազգային պառլամենտների ուղևորություն դեպի Արցախ, գործում են Արցախի հետ բարեկամության խմբեր շրջանային պառլամենտներում:

Բելգիայի հայկական կոմիտեն աջակցում է Հայ դատի գործունեությանը:

-Տեղյակ ենք, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով ևս զբաղվում եք: Ի՞ նչ արդյունքներ եք արձանագրել, և առաջիկայում ի՞ նչ է նախատեսվում:

- 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Բելգիայի սենատի կողմից ընդունվել է 1998 թվակնին: 2015 թվականին Բելգիայի ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է այն: Անցած տարի Բելգիայի պառլամենտն ընդունել է նաև ցեղասպանությունները ժխտող օրենք: Այն արգելում է ժխտել ցեղասպանությունները Ռուանդայում (Աֆրիկա) և Սրեբրենիկում (Հերցեգովինա): Հիմա աշխատում ենք փոփոխություն մտցնել այդ օրենքում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ևս ներառվի:

Հայկական համայնքները շատ կարևոր են հայ ազգի համար, դրանք գործում են զարգացած և ապահով երկրներում, և ՀՀ-ի համար հանդիսանում են բաց պատուհան դեպի արտաքին աշխարհ: Սփյուռքի գաղթօջախների և Մայր հայրենիքի սերտ համագործակցության արդյունքում է, որ դրսում ապրող հայ երիտասարդները հպարտություն են ապրում հայ լինելու համար:

Այսպիսով՝ Բելգիայի հայկական համայնքը՝ որպես զարգացած, գործող կառույց փորձում է առավելագույնս ներկայացնել Արցախն ու Հայաստանը Բելգիայում:

Հարցազրույցը՝ Վեհանուշ Հովսեփյանի


     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search