Artsakhpress

Սփյուռք

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները տուգանվել են

Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 607 պաշտոնյայի հայտարարագիր, այդ թվում՝ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Մանուկյանի:

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները տուգանվել են

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները տուգանվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է jnews.ge-ը:
Արդյունքում երկուսն էլ տուգանվել են հայտարարագրերը սխալ կամ թերի լրացնելու պատճառով:
Հայտարարգիրը սխալ լրացնելու պատճառով տուգանվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Վերջինս տուգանվել է՝
. Բանկային հաշիվները չներկայացնելու:
. Ընտանիքի անդամների ՍՊԸ-ն չհայտարարգրելու պատճառով:
. Հայտարարագրում ներկայացրած և իրական եկամուտներներում եղած տարբերության պատճառով:
Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը տուգանվել է՝
. Հայտարարագրում նշված ընտանիքի անդամի վրա գրանցված անշարժ գույքը չի հաստատվել հանրային ռեեստրով, ինչպես նաև չի նշել ընտանիքի անդամի անշարժ գույքը:
. Բյուրոյի կողմից պահանջած փաստաթղթերի մի մասը չի ներկայացրել:
. Սխալ է ներկայացրել ձեռնարկատիրական գործունեությունից ստացած իր եկամուտները:
. Հայտարարգրում չի նշել իր և ընտանիքի անդամների աշխատավարձերը:
Հանրային ծառայության բյուրոն ստուգել է շուրջ 607 պետական պաշտոնյայի հայտարարագիր, 237 պաշտոնյայի հայտարարագիր գնահատվել է դրական, 254-ը տուգանվել է, 75-ը՝ զգուշացում է ստացել։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search