Artsakhpress

Սպորտ

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»--ին. Մխիթարյանը բացակայում էր

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն մայրաքաղաքի օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Յուվենտուս»-ին:

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»--ին. Մխիթարյանը բացակայում էր

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»--ին. Մխիթարյանը բացակայում էր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուվենտուս»-ից 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Ռոմա»-ի դարպասը գրավեց Դեմիրալը: Խաղի 10-րդ րոպեին «Ծեր սինյորան» կրկնապատկեց հաշվի առավելությունը: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոնալդուն: Վիճակագրությամբ գնդակին ավելի շատ տիրում էր «Ռոմա»-ն, սակայն տանտերերին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
 
Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր «Ռոմա»-ն: Եվ իրար հաջորդող գրոհներից մեկի ժամանակ «գայլերը» 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Պերոտին: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց, և «Ռոմա»-ն պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով:
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով «Ռոմա»-ի հայտացուցակում չէր :
 
Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մեկ հորիզոնականով նահանջեց մրցաշարային աղյուսակում և այժմ 5-րդն է:
 
Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքյին թիմը կանցկացնի հունվարի 17-ին արտագնա խաղում մրցելով «Պարմա»-ի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Search