Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը

Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝  «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանություն» գրքի ֆրանսերեն տարբերակը

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այդ կապակցությամբ պատմաբանը հարցազրույց է տվել ֆրանսիական «La monde» պարբերականին։
Նրա խոսքերով, հաճախ Հայոց ցեղասպանությունը ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։

«Սպանության հրամանները ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է.
«Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Search