Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Եսայանի ձեռագիր ժողովածուի քննարկումը

Արցախի Հանրապետության գրողների միության և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝դեկտեմբերի 24-ին, համալսարանում քննարկվել է բանաստեղծ Ռոբերտ Եսայանի «Արամորդու գիրը» ձեռագիր ժողովածուն:

Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Եսայանի ձեռագիր ժողովածուի քննարկումը

Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Եսայանի ձեռագիր ժողովածուի քննարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը:
Նա նշել է, որ նման ձևաչափով քննարկում նախաձեռնել են առաջին անգամ:
«Ինչպես գիտեք Գրողների միությանը կից գոյություն ունի հրատարակչական հանձնաժողով, որն ամեն տարի պլանավորում և տպագրում է մեր գրողների ստեղծագործությունները: Մենք որոշեցինք այս անգամ կազմակերպել առավել հետաքրքիր քննարկում՝ բաց լսարանի առաջ, որին մասնակցում են ոչ միայն գրողներ, այլ նաև ընթերցողական էլիտայի և համալսարանի գիտական ներկայացուցիչներ: Կարծում եմ քննարկումն ավելի հետաքրքիր կդառնա, եթե մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնել և առավել օբյեկտիվորեն մոտենալ խնդիրներին՝ արտահայտելով մեր կարծիքը: Կարևորն այն է, որ յուրաքանչյուրը ժողովածուի հանդեպ իր մտքերը, զգացածն ու տեսածն արտահայտի ազնվորեն ու անաչառ: Յուրաքանչյուր կարծիք ունի իր ուղղությունը, իր ակունքը, պատճառն ու վերաբերմունքը»,-մասնավորապես ասել է Վ. Հակոբյանը:
Քննարկմանը ներկա գրող, լրագրող Նվարդ Ալեքսանյանն իր ելույթում նշել է, որ յուրաքանչյուր անդրադարձ Ռոբերտ Եսայանի պոեզիային լի է բանաստեղծական անակնկալներով, պոետիկ գյուտերով:
«Ինձ միշտ էլ զարմացրել ու հիացրել է, որ շրջապատի համար համեստ ու ինքնամփոփ մարդու մեջ այդքան հրաբխային, եռացող լիցքեր կան: Իմ պատկերացումները Ռոբերտ Եսայանի պոեզիայի մասին ունեն իրենց երանգները, որոնք ժամանակի հետ նաև փոխվում ու առավել տեսանելի են դառնում: Վստահ եմ, որ նորաստեղծ ժողովածուն, ինչպես նրա յուրաքանչյուր ժողովածու պատրաստված է մեծագույն պատասխանատվությամբ: Իր տողին մշտապես երկրպագելով ու նրա հայացքի ներքո տեր կանգնելով՝ այն կդարձնի հերթական հաջողված գիրքը, և մենք հպարտանալու ևս մեկ առիթ կունենանք»,-մասնավորապես ասել է նա:
Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև Գրողների միության անդամներ, ԳՆՀ դասախոսներ և այլք:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից  Ռոբերտ Եսայանին է հանձնվել դիպլոմ՝ որով նրան շնորհվել  է  «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Քննարկման վերջում Ռոբերտ Եսայանը շնորհակալություն է հայտնել իր հասցեին հնչեցված ջերմ խոսքերի,  ժողովածուի վերաբերյալ արված  ճշմարտացի մեկնաբանությունների  ու դիտողությունների համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search