Աշխարհի խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, կազմել է տարբեր երկրներում 2019 թվականին արված լավագույն լուսանկարների ցանկը:
Reuters-ը Քիմ Քարդաշյանի հայաստանյան սելֆին ընդգրկել է տարվա լավագույն լուսանկարների ցանկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցանկում տեղ գտած ուշագրավ լուսանկարներից մեկը պատկերում է ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի սելֆին, որն արվել էր հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ, փոխանցում է tert.am-ը:
«Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ժամանակ Երևանում, Հայաստան, 2019-ի հոկտեմբերի 8»,- ասվում է լուսանկարի նկարագրության մեջ:
Ինչպես նշվում է, Քիմի հետ լուսանկարը պատկերել է «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Վահրամ Բաղդասարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: