Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ տանող աստիճանների մոտ տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրին (լուսանկարներ)

Ստեփանակերտում   տեղադրվել  է   բարերար Լևոն Հայրապետյանի  կիսանդրին   (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  ղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է եկել  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
 Նա  ասել է,   որ  բարերար Լևոն Հայրապետյանն ընտրյալ մարդ էր, ով իր ամբողջ գործունեության ընթացքում հայրենքի  նկատմամբ արտասավոր սիրով արել է ամեն ինչ, որպեսզի այն   զարգանա  ու   բարգավաճի:
 
«Դեռս 1990-ական թվականներին, երբ ինքը զբաղվում էր լրագրողական գործունեությամբ և հանդիսանում էր «Собеседник» տպագրատան տնօրեն՝ այնտեղ ճշտորեն ներկայցնում էր Արցախյան ազատագրական պայքարի մասին  մի  շարք  նյութեր: Այդ թերթը ողջ ժողովրդի համար պահանջված էր: Նրա հետագա բոլոր աշխատանքները, բարեգործական ծրագրերը, որոնք   ուղղված   էին   հանրապետության տնտեսության զարգացմանը, խոսում է այն մասին, որ Լ. Հայրապետյանն իր հայրենիքի հանդեպ ուներ արտասովոր սեր: Նրա  կիսանդրին խոսում է մեծ բարերի ինքնության և էության մասին: Քանդակը՝  Գանձասարի հավերժության նշանն  է   և կենաց ծառը, որը ցույց է տալիս հայ ժողովրդի ընտրյալներից  մեկի՝  Լ. Հայրապետյանի հավերժություն ճամփան»,-մասնավորապես  ասել է  նախարարը:
Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը գյուղի  բնակիչների  անունից շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝   ծրագրի  նախաձեռնության     և  իրագործման  համար:
Նա հանդես է եկել բանաստեղծությունով՝ ուղղված մեծ բարերարին:
«Աիդեա» հիմնադրամի  տնօրեն, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, ով ներկա էր միջոցառմանն ասել է, որ Լ. Հայրապետյանը եղել է հիանալի անձնավորություն:
«Ես շատ ուրախ եմ, որ նրա հիշատակը վառ  է պահվում Արցախում: Համոզված եմ, որ նրա մասին հիշողությունները սերնդեսերունդ կփոխանցվի: Նա եղել է անսահման բարի և հոգատար մարդ,  իր  հայրենասիրությամբ   կարողացել  է  վարակել մեզ՝ բոլորիս: Առաջին անգամ ես Արցախ եմ եկել հենց նրա շնորհիվ, և այդ օրվանից ես հանդիսանում եմ Արցախի մի մասնիկը: Դժվարին պահին նա միշտ իր ընկերների մոտ էր և ամեն  կերպ  ոգևորում էր բոլորիս: Այս կիսանդրին նրա թողած  մեծ ավանդի մասին է խոսում, ինչպես նաև  արցախցիների վերաբերմունքը  իր   հանդեպ»,-ավելացրել  է  Ռ. Վարդանյանը:
Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի  խոսքով՝  Լ. Հայրապետյանն  իրավաբանական և փիլիսոփայական բարձր կրթությամբ  մտավորական էր, տնտեսության ոլորտի ռեֆորմատոր  և մեծ բարերար:
«Նա  հանելուկային և առեղծվածային մարդ էր՝  ամուր կառչած իր արմատներին: Մարդ, որի համար ավետյաց երկիրն իր հայրենիքն էր, իր Արցախ աշխարհը և նրա վերելքի համար ոչինչ չխնայելը: Նրա երազնաքն   Արցախն ամուր և պաշտպանված տեսնելն էր, արժանապատիվ ապրելը և որպես աստվածային ժողովուրդ՝ արարելը: Այս գաղափարի համար նա ի սպաս էր դրել իր ամբողջ ներուժը, տաղանդը, կարողությունը և եռանդը: Նա կառուցում էր եկեղեցի, ճանապարհներ, բացում աշխատատեղեր, հովանավորում մշակութային   մի  շարք  ծրագրեր: Լ. Հայրապետյանի  կազմակերպած Արցախյան  հարսանիքը, որին  մասնակցում  էին   շուրջ  700 զույգեր, հայ ժողովրդի պատմության մեջ անգերազանցելի խորհուրդ, պատգամ և ուղերձ է  թողել»,-հավելել  է Յու. Հովհաննիսյանը:
Լ. Հայրապետյանի դուստրը Անժելիկան  ասել  է, որ   իր համար  մեծ   պատիվ  է  լինել  Արցախում  և   մասնակցել  իր  հայրիկի  կիսանդրու  բացման  արարողությանը:
Նա  շնորհակալություն  է  հայտնել    ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանին  և  բոլոր  այն  մարդկանց, ովքեր   իրենց  ներդրումն  են  ունեցել  իր  շատ  սիրելի   հայրիկի  համար:
Բարերարի  եղբայր  Վլադիմիր  Հայրապետյանն  էլ  նշել  է, որ    իր  եղբայրը  շատ  էր  սիրում  իր  հայրենի  Արցախը:
«Նա  ամեն  ինչ  անում էր, որպեսզի  իր  հայրենիքը  միշտ   լինի  ծաղկուն  և  հզոր: Մեր  ընտանիքի    անունից  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել    արցախի  ժողովրդին՝  այն    բանի  համար, որ իմ   հարազատ  եղբոր  հիշատակը  վառ  եք  պահում»,-  ընդծել  է   Լ. Հայրապետյանի  եղբայրը:
Արարողությանը ներկա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել օրհնության խոսքով:
 
Նա  իր   ելույթում  մասնավորապես  ասել  է. «Լ.  Հայրապետյանի  հետ    ծանոթ  եմ   դեռևս  1988  թվականից:  Բազմիցս  ենք  շփվել:  Քանիցս   խնդրել  եմ, որ  Արցախում  մի  շարք  ծևրագրեր     իրականացնի  և  նա  կատարել  է: Նա  յուրահատուկ  անձնավորություն  էր, ուներ   իր  սկզբունքները, կրթված  էր  և  հումորասեր: Նա  օգնության  ձեռք  էր    մեկնում   Արցախում, Մայր  Հայաստանում  և  Սփյուռքում  ապրող  մեր  հայրենակիցներին:  Լևոնի  մահից  24  օր  առաջ   հեռախոսազրույց  եմ  ունեցել  նրա  հետ. ձայնը  առույգ  էր: Նա  ասել  էր  որ   վարժություններով  է  զբաղվում, որպեսզի   շուտ  ապաքինվի  և    վերադառնա  Արցախ՝  շարունակելու  իր  անավարտ    ծրագրերը:  24  օր անց   նորից  հեռախոսազրույց  ունեցա՝  ձայնը  գրեթե  չէր  լսվում, հազիվ  էր  խոսում  և  ես  փորձում էի   ոգևորել  նրան.  հաջորդ  առավոտ   հոգին  ավանդվեց:  Մեր  պարտականությունն  է  կյանքի  կոչել Լ. Հայրապետյանի   կիսատ  ծրագրերը»:
Կիսանդրու    բացման  պատիվը   տրվել  է  քանդակագործ Յուրի Հովհաննիսյանին  և   բարերարի   դստեր՝  Անժելիկա   Հայրապետյանին: Կիսանդրու   ճարտարապետը  Վլադիմիր Սարգսյանն  է, ծրագրի    բարերարը՝  Արման Հակոբջանյանը:
Ինչպես  հյատնում են  ԱՀ  նախագահի    աշխատակազմից՝  Բակո  Սահակյանը   կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Միջոցառմանը   ներկա  էին   նաև ԱՀ  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լևոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ, ովքեր    ծաղիկներ  են   խոնարհել  մեծ  բարերարի  կիսադրու   մոտ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search