Artsakhpress

Հասարակական

Գործարկվել է e-taxpayer բջջային հավելվածը

ԱՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է:

Գործարկվել է e-taxpayer բջջային հավելվածը

Գործարկվել է e-taxpayer բջջային հավելվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց՝ զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում նախարարության և գործարարների միջև: Հերթական քայլը նոր մոտեցում է էլեկտրոնային կառավարման դաշտում. գործարկվել է ֆինանսների նախարարության e-taxpayer բջջային հավելվածը, ինչը միտված է հարկատու-հարկային մարմին շփումը նվազեցնելուն և հարկատուների համար  հարմարավետության ապահովմանը: Ամբողջովին հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, տեղեկատվության արագ հասանելիություն.  բջջային հավելվածը  հենց այսպես է  ներկայանում օգտատերերին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այն հնարավորություն է տալիս տեղեկացված լինել նախարարության վերջին նորություններին, ծանուցվել հարկ վճարողի անձնական գրասենյակում առկա տեղեկատվությանը`հանձնված հաշվետվություններին, մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներին, այդ թվում` դրանց ճշգրտումներին, հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների գործարքներին, ինչպես նաև կատարել online վճարումներ պետական բյուջե:  Հավելվածը հնարավորություն կընձեռի նաև  հարկային մարմին ուղարկել դիմումներ` գործունեության վերսկսման, դադարեցման, պարտավորությունների առկայության վերաբերյալ, ստանալ պարզաբանումներ հարկային օրենսդրության այս կամ այն հարցի շուրջ:
Նշենք, որ հավելվածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հարկ վճարողները կարող են ծանոթանալ https://online.tax.nk.am կայքի «Անձնական գրասենյակ» բաժնում և ներբեռնել հավելվածը համապատասխան սարքերում (հեռախոս, պլանշետ):
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search