Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում:

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:
«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ նիստի ժամանակ քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է կազմակերպությունում 2020 թվականին նախագահության շրջանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:
Դրանից բացի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցել է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search