Artsakhpress

Հասարակական

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp մեսենջերը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս խնդիրներ ստեղծել եւ համապատասխան հիշեցումներ ստանալ:

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նորամուծությունը ներկայացվել է whatsapp.any.do կայքում:
Հիշեցումների Any.do ծառայության հետ համատեղ ստեղծված գործառույթը կոչվում է WhatsApp Reminders («WhatsApp Հիշեցումներ») եւ տեղադրված մեսենջերով բոլոր սարքերի համար հասանելի է վճարովի բաժանորդագրությամբ:
Խնդրի ստեղծման համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոթին՝ հիշեցման ժամը նշելով: Դրանից բացի, խնդրի ավտոմատ ստեղծման համար կարելի է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացած հաղորդագրություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 
Ավելի վաղ հաղորդվել էր WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ կտա օգտատիրոջ հաղորդագրությունն ավտոմատ հեռացնել  որոշակի ժամանակահատված անց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search