Ժամը 16:00-ին Մարտունու շրջանի Գիշի համայնքի մշակույթի տանը կցուցադրվի «Ազնիվ գողեր» ֆիլմը:
Ժամը 16:00-ին Մարտունի քաղաքում «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը Մարտունու շրջարհմիության հետ համատեղ կկազմակերպի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ:
Ժամը 17:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում կներկայացվի երիտասարդ նկարիչներ Հայկ Գալոյանի և Դավիթ Բոցինյանի «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է մարդու հիմնարար իրավունքներին, անկախության հանրաքվեին և Սահմանադրության օրվան:
Ժամը 19:00-ին «Արմատներ» («The Roots») կենսակենտրոնում կկազմակերպվի «Քաղհասարակության զարգացման ուղղություններն Արցախում» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում վեր կհանվեն այն հիմնական կարիքներն ու ոլորտները, որոնց ուղղությամբ աշխատելով ու ներդրումներ կատարելով՝ հնարավոր կլինի քաղաքացիական հասարակության աստիճանական զարգացում ապահովել Արցախում: Քննարկման հյուրն է լինելու «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան գրասենյակի տնօրեն Հուսիկ Սարգսյանը: Մուտքն ազատ է:
Ժամը 19:00-ին Ճարտարի մարզամշակութային պալատում կցուցադրվի «Ազնիվ գողեր» ֆիլմը:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-: