Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանում ամփոփվել են 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները

Խորհրդարանում այսօր կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ամփոփվել են «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Խորհրդարանում ամփոփվել են 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները

Խորհրդարանում ամփոփվել են 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ասել է, որ հանձնաժողովային համատեղ նիստերն իրենց մեջ ներառել են մանրակրկիտ քննարկումներ: Ա. Գրիգորյանի խոսքով՝ 24 ժամում պատգամավորները և խմբակցություններն իրենց առաջարկությունները պետք է ներկայացնեն կառավարությանը:
Հաջորդիվ տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքում 2 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստին:
Հիշեցնենք, որ «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում և խմբակցություններում քննարկվել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search