Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բորիս Օզմանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բորիս Օզմանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բորիս Օզմանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բորիս Օզմանյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազգությամբ եզդի Բորիս Օզմանյանը ծնվել է 1996 թվականին, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում: Սովորել է տեղի Գ.Գառնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել 2012թվ.-ին։ 2015թվ. ձմռանը անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի ՊԲ N զորամասում։
2016թվ. Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին հարվածներից մեկը Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ էր: Ապրիլի 1-ի՝  լույս 2-ի գիշերը, հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ: Առաջին հարվածը ընդունած Ժամկետային զինծառայողներին օգնության են հասել հինգ սպաներ։ Բարձունքի պաշտպանության ժամանակ  մարտնչելիս ընկել են՝ Ալեքսան Առաքելյանը,  Օնիկ Գրիգորյանը,  Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը,  Սուրեն Մելքումյանը,  Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը,  Կարեն Ներսիսյանը,   Ժորա Եսայանը,  Բորիս Օզմանյանը,  Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
 
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search