Artsakhpress

Տնտեսական

Գյուղատնտեսական փորձնական համատարած հաշվառման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում. ԱՎԾ նախագահ

2020 թվականին Արցախում առաջին անգամ կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում:

Գյուղատնտեսական փորձնական համատարած հաշվառման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում. ԱՎԾ նախագահ

Գյուղատնտեսական փորձնական համատարած հաշվառման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում. ԱՎԾ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 2010 թվականինց ընդունվել է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ԼՂՀ օրենք, որով օրենսդրական կարգավորում է ստացել հաշվառման ամբողջ գործընթացը:
«Քանի որ դրան պետք է նախորդեր կառավարության որոշումը, որը պետք է ընդունվեր առնվազն մեկ տարի առաջ, գործընթացն առաջին անգամ ընթացքավորվել է այս տարի: Ավելին՝ կառավարությունն ընդունել է երկու որոշում, որով հաստատվել են համատարած հաշվառման անցկացման ծրագիրը, հարցաշարը և ձևավորվել են հանձնաժողովներ՝ համապետական և շրջանային ու սահմանվել են անցկացման ժամկետները: Բոլոր համատարած հաշվառումներին նախորդում է փորձնական համատարած հաշվառումը, և ընթացիկ տարում այդ հաշվառումն իրականացվել է հոկտեմբերի 11-31-ն ընկած ժամանակահատվածում՝ երեք համայնքում՝ Ասկերան քաղաքում, Նորագյուղում և Հերհերում: Արդյունքները գտնվում են ամփոփման փուլում»,- մանրամասնել է Մ. Մինասյանը:
ԱՎԾ նախագահը տեղեկացրել է, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում պետք է իրականացվի համատարած հաշվառում՝ 20-օրյա ժամկետում: Հունվարի մեկից վիճակագրության կառույցում պետք է գործի վարչություն՝ 12 հաստիքով: 1-3 ամսվա կտրվածքով ամբողջ հանրապետության տարածքից պետք է հավաքագրվեն կադրեր, որոնք էլ կիրականացնեն հաշվառման գործընթացը:
Մ. Մինասյանը նշել է, որ համատարած հաշվառումը իրականացվում է  գյուղատնտեսության բնագավառում, քանի որ այն տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրագործման համար պետբյուջեից կհատկացվի 223 միլիոն 414 հազար դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search