Երիտասարդների ինքնիրացման պայմանների դրական դաշտի ձևավորման համար կհատկացվի մոտ 24 միլիոն դրամ
«Երիտասարդների ինքնիրացման պայմանների ու երաշխիքների ապահովման և երիտասարդության արժեքային կողմնորոշման դրական դաշտի ձևավորում» գերակա ուղղության համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 23 միլիոն 997 հազար դրամ հատկացումներ` 2019 թվականին հատկացված 23 միլիոն 792.5 հազար դրամի դիմաց:
Երիտասարդների ինքնիրացման պայմանների դրական դաշտի ձևավորման համար կհատկացվի մոտ 24 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ գերակա աս ուղղության համար կիրականացվեն «Երիտասարդության ն շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդման, ռազմահայրենասիրական, առողջ ապրելակերպի դաստիարակության, հայկական ավանդական ընտանեկան արժեքների պահպանման, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպման, տոն և հիշատակ օրերի նշանավորման, հայրենաճանաչողության, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրեր», որոնց համար 2020 թվականին նախատեսված հատկացումներից կծախսվի 5 միլիոն 439.8 հազար դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-: