Artsakhpress

Հասարակական

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Վերջին օրերին forrights.am կայքը հեղինակեց 2 նյութ, որոնց թիրախում Արցախի հեռահաղորդակցային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմն» է:

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Պարզաբանումների համար զրուցեցինք Ընկերության մամուլի քարտուղար Արթուր Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, որքանո՞վ են արդարացի նյութերում բերված պնդումները:

- Շնորհակալություն այս հնարավորության համար: Իրականում հարցերն ինձ պետք է ուղղեր սկզբնաղբյուր կայքը: Սակայն նրանք պրոֆեսիոնալիզմը ստորադասեցին իրենց նեղ շահերին:

 - Ինչ շահերի մասին է խոսքը: 

- Այդ կայքը ստեղծել է մի հ/կ, որի ղեկավարը, ըստ «օդում կախված լուրերի», իրավապաշտպան գործունեության ծածկոցի տակ, բազմիցս թիրախավորել է հայկական Զինված Ուժերը՝ Բանակին հանիրավի վերագրելով մահացու մեղքեր, տարբեր միջադեպերով նախքան պաշտոնական եզրակացություններ ստանալը՝ իրավիճակները մեկնաբանել ընդդեմ զինվորական ղեկավարության: Կարող եք ճշտել ՊՆ պատասխանատուներից: Վերադառնալով Ձեր հարցին. մեր հայտարարությունում forrights.am-ի լուրը բնորոշել էինք fake news, կեղծ լուր, համոզմունք հայտնելով, որ նշված հրապարակումը կրում է ակնհայտ ուղղորդված, պատվիրված բնույթ և գնահատել էինք անհամատեղելի՝ պրոֆեսիոնալ լրագրության նորմերի հետ: Նրանց պնդումները ոչ միայն արդարացի չեն, այլև, «օրինակելի» ֆեյք նյուզ են և շտապողականությամբ թելադրված՝ լի անճիշտ պնդումներով: 

- Օրինա՞կ:

- Օրինակ, մեջբերեմ՝ «Հայաստանից Արցախ ռոումինգ կապով ենք զանգում: Րոպեի համար սակագինը 45 դրամ է»: Միայն այդ նախադասության համար հեղինակին պետք էր արգելել մոտենալ բջջայինի թեմային: Հայաստանից ռոումինգով կարող է զանգել ո՛չ հայաստանյան օպերատորի բաժանորդը: Իսկ Արցախից Հայաստան ռոումինգով զանգի 1 րոպեն արդեն տարուց ավելի 38 դրամ է, ոչ թե 45: Զինվորները, պարզ է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդ են և զանգում են ո՛չ ռոումինգով: Պատկերացնո՞ւմ եք անտեղյակության աստիճանը: Ո՞ր մեկն ասեմ: Ես ամեն օր աշխատում եմ տնօրենի՝ Կարեկին Օդաբաշյանի հետ, իսկ հոդվածագրին լսելով մտածում եմ, թե ինձ մոտ հալյուցինացիա է՝ իբր դա մեկ ուրիշ մարդ է: Կամ՝ մի անանուն զինվորի անանուն մայր իբրև թե ասել է, որ ամսական 10000 դրամի լիցքավորում են որդու հեռախոսը: Եթե նպատակադրվեն, կարող են 150.000-ի էլ լիցքավորել: Բայց նման բաները ողջամիտ մեկնաբանության տիրույթում չեն: 

- Ի՞նչ նկատի ունեք:

- Այն, որ Հայաստանից Արցախ, գիտեք, որ զանգի համար վճարում են որպես զանգ «այլ օպերատորի ցանց» սակագնով: Ու հիմնականում հենց այդպես էլ արվում է: Իհարկե, զինվորն էլ է զանգում, բայց նման գումարի խոսելու համար իրապես պետք է ջանք գործադրել: Հավելեմ. ՊԲ զինծառայողների համար ամիսներ ի վեր գործում է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթ, երբ կարող ես 240ր խոսել Արցախի և ՀՀ աբոնենտների հետ՝ րոպեն 11.03 դրամով: Գումարած SMS-ները:

- Իսկ ինչ կասեք երկրորդ հրապարակման առնչությամբ: 

- Երկրորդն առաջինի copy-paste-ն է՝ որոշ խմբագրումով և հավելումով: Բավարար չէ, որ հեղինակն ինքը չգիտի «Հզոր Բանակի» մասին, դեռ մի բան էլ բոլոր զինծառայողների անունից է խոսում, թե իբր տեղյակ չեն: Բայց մարդիկ մտածում են՝ եթե հիմա կարող եմ օգտվել Տելեկոմին խփելու թեմայից՝ ինչո՞ւ չանեմ: Բնավ չեն հետաքրքրվում՝ իսկ զինվորականության համար կա՞ որևէ անվճար հանրային ծառայություն՝ գազ, հոսանք և այլն: Չկա: Իսկ այն, ինչ «Ղարաբաղ Տելեկոմն» արել և անում է Բանակի համար՝ չեմ կարծում, թե հրապարակման ենթակա է: 

- Այդ երկրորդ նյութում խոսվում է «Ալօ» շարժման մասին…

- Եկեք տարանջատենք կյանքն ու ֆեյսբուքը: Իրական կյանքում կան իրական խնդիրներ ու լուծումներ, վիրտուալում, ցավոք նաև՝ միայն սեփական շահեր հետապնդող ֆեյք նյուզ: Հիմա հայտնվել է մի կետ, որտեղ նշված կայքի և «Ալօ»-ի շահերը համընկել են՝ «Բանակ-կապ-հեռահար նպատակներ» եռանկյունում: Ինչ է արել forrights.am-ը: Առաջին հոդվածին ավելացրել է «Ալօ»-ից լսած ինչ-որ բաներ՝ թացն ու չորը խառնած: Երկուսին էլ շահավետ է. առաջինը մնում է բանակային իրական կամ մտացածին պրոբլեմների թմբկահարման իր ծիրում, երկրորդը՝ հավելյալ լսարան է ստանում: Իսկ անմիջական բաժանորդին լսողն ու «նրա վերքին դարման անող» եղել ու մնալու է «Ղարաբաղ Տելեկոմը»: Երկար ժամանակ բլեֆներով սնվող մարդը կարող է իրեն ներսից թունավորել: Ես ցանկանում եմ Արցախի բնակչությանը փոխանցել. ձեր խնդիրը մեր խնդիրն է: Առկա խնդիրների լուծմամբ ավելի շահագրգիռ կողմ, քան «Ղարաբաղ Տելեկոմն» է՝ չկա: Մի՞թե որևէ ծառայություն  մատուցող կուզենա բողոք ստանալ իր աշխատանքից: Մնացածը պարզ մանիպուլյացիա է, խաղ՝ մեր ժողովրդի զգայուն լարերի վրա: Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:


     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search