Ռուսաստանի հարավում՝ Սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է քաղաքացիական ուղղաթիռ։
Ռուսաստանում ուղղաթիռ է ընկել․ կա զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։
Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: