Նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան աշխատանքային այցով կլինի Երևանում:
ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով կլինի Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դաշնային օմբուդսմենը հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների դիվանագիտության զարգացմանը, հաղորդում է Panorama.am-ը:
Մարդասիրական ոլորտում արդյունավետ համագործակցությունը կարևոր դերակատարում ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրների լուծման գործում: Պետությունների միջև հաստատվում են արդյունավետ համագործակցություն մարդու իրավունքների ոլորտում:
Ընդգծվում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը Եվրասիական օմբուդսմենի դաշինքի անդամներ են:
Օգոստոսի 16-ին, Մոսկվայում ՌԴ հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անցկացրել են երկու երկրների քաղաքացիների համատեղ ընդունելություն, որի ընթացքում քննարկվել է քրեական ընթացակարգին, սոցիալական ծառայություններին, միգրացիային և այլ թեմաների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Երևան այցի ընթացքում Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը ելույթ կունենա միջազգային գիտաժողովում, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին: Տատյանա Մոսկալկովայի մասնակցությամբ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը և նրանց առջև ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» թեմայով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: